Կայացել է Արամ Խաչատրյանի անվան 9-րդ միջազգային մրցույթի եզրափակիչ փուլը![]() 13 հունիսի 2013 - 20:03 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 13-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում անցկացվել է Արամ Խաչատրյանի անվան 9-րդ միջազգային մրցույթի երրորդ՝ եզրափակիչ փուլը։ Եզրափակիչ փուլ անցած 4 թավջութակահարները հանդես են եկել Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ: Երրորդ փուլում հաղթանակի համար մրցում էին Անդրեյ Իոնիցան (Ռումինիա), Ալեքսանդրանժ Պերլովան (Ռուսաստան), Աննա Մորոզովան (Ռուսաստան) և Գայանե Խաչատրյանը (Հայաստան)։ Մասնակիցները եզրափակիչ փուլի համար հնարավորություն էին ստացել ընտրելու Ա. Խաչատրյանի երկու ստեղծագործություններից մեկը՝ ռապսոդիան կամ թավջութակի կոնցերտը։ Արամ Խաչատրյանի անվան 9-րդ միջազգային մրցույթի հաղթողների անունները կհրապարակվեն հունիսի 14-ին՝ մրցույթի փակման հանդիսավոր արարողության ընթացքում։ Մրցույթը կյանքի է կոչվել ՀՀ մշակույթի նախարարության, «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի համատեղ ջանքերի արդյունքում և անցկացվում է ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, ով մրցույթի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահն է: 2010 թվականից մրցույթի գլխավոր գործընկերն է ԱՊՀ անդամ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը։ ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |