Իրանում այսօր նախագահի ընտրություններ են![]() 14 հունիսի 2013 - 10:33 AMT PanARMENIAN.Net - Իրանում այսօր նախագահի ընտրություններ են: Ընտրատեղամասերը բացվել են տեղական ժամանակով ժամը 07:30-ին և կփակվեն 17:30-ին, սակայն նրանց աշխատանքը կարող է երկարաձգվել: Իրանի նախագահի պաշտոնի համար պայքարում է վեց թեկնածու: Ֆավորիտների թվում են Իրանի միջուկային ծրագրի հարցով գլխավոր բանակցող Սայիդ Ջալիլին, Թեհրանի քաղաքապետ Մուհամմադ Բաղեր Ղալիբաֆը և Իրանի նախկին արտգործնախարար Ալի Աքբար Վելայաթին: Նախագահի աթոռի համար պայքարում են նաև ռեֆորմիստ Հասան Ռոհանին, Մոհասեն Ռեզային և անկախ թեկնածու Մուհամմադ Գարազին: Իրանի գործող նախագահ Մահմուդ Ահմադինեժադը ըստ սահմանադրության չի կարող երրորդ անգամ առաջադրվել նախագահի պաշտոնում: Քվեարկությանը կմասնակցեն Իրանի 50 մլն քաղաքացիները, նրանցից 1,6 միլիոնը քվեարկեի առաջին անգամ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |