Բրազիլիայում ցույցեր են տեղի ունեցել ուղեվարձի թանկացման դեմ

Բրազիլիայում ցույցեր են տեղի ունեցել ուղեվարձի թանկացման դեմ

PanARMENIAN.Net - Բրազիլայի երկու խոշորագույն քաղաքներում՝ Սան Պաուլուում և Ռիո դը Ժանեյրոյում զանգվածային ցույցեր են տեղի ունեցել ուղեվարձի թանկացման դեմ, բախումներ են եղել ոստիկանության հետ, հայտնում է Associated Press-ը: Սան Պաուլուում ակցիային մասնակցել է մոտ 5 հազար մարդ: Ոստիկանությունը արցունքաբեր գազ է օգտագործել: Մոտ 40 մարդ ձերբակալվել է, ոմանցից առգրավվել են դանակներ ու հրկիզվող խառնուրդով շշեր: Ռիո դը Ժանեյրոյում ակցիայի պատճառ է հանդիսացել մետրոյի ու ավտոբուսի ուղեվարձի բարձրացումը: Այնտեղ ցուցարարները նստացույց են կազմակերպել կենտրոնական փողոցներից մեկում:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---