Հայաստանի կառավարությունը մշակում է հայկական հուշարձանների ոչնչացման դեմ պայքարի «պետական մարտավրություն» 3 փետրվարի 2006 - 15:27 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը մտադիր է մշակել Նախիջեւանի տարածքում հայկական ճարտարապետական եւ պատմական հուշարձանների ոչնչացման դեմ պայքարի «պետական մարտավարություն»: Այդ մասին այսօր Երեւանում հայտնել է մշակույթի նախարարությանը կից Հուշարձանների պահպանության գործակալության ղեկավար Արտեմ Գրիգորյանը: Նա ասեց, որ նախարարությանը հանձնարարված է գումարել նիստ` բոլոր շահագրգռված գերատեսչությունների մասնակցությամբ եւ մշակել «ադրբեջանական վանդալիզմի» դեմ պայքարի պետական մարտավարություն: «Հայաստանի իշխանությունները մտադիր են հասնել միջազգային հանրության կողմից ադրբեջանական գործողությունների քննադատությանը, որոնք ուղղված են հայկական մշակութային հուշարձանների ոչնչացմանը», - նշեց Ա.Գրիգորյանը: Նրա խոսքերով, ՅՈՒՆԵՍԿՈ-ն եվ ICOMOS-ը (International Council on Monuments and Sites) արդեն քննադատել են Ադրբեջանի «հանցավոր գործողությունները»:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |