Գրոհայինները հրկիզել են Պակիստանի հիմնադրի նստավայրը

Գրոհայինները հրկիզել են Պակիստանի հիմնադրի նստավայրը

PanARMENIAN.Net - Հունիսի 15-ին Գրոհայինները հրկիզել են Պակիստանի հիմնադիր Մուհամմադ Ալի Ջիննայի նստավայրը արևմտյան Բելուջիստան նահանգում, շենքի մեծ մասն այրվել է, հայտնում են Պակիստանի ԶԼՄ-ները:

Վաղ առավոտյան հանցագործները նռնակներ են նետել տան մեջ: Բացի այդ, նրանք սպանել են պահակային ծառայություն կրող ոստիկանին: Ըստ ոստիկանության տվյալների, հարձակմանը մասնակցել է չորս մարդ:

«Բոլոր հնությունները նստավայրի ներսում ոչնչացվել են»,-մեջբերում է ոստիկանի խոսքերը DAWN թերթը: Այրվել են Ջիննայի աթոռները, մահճակալները, լուսանկարները: Կանգուն է մնացել տան միայն բետոնե մասը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Պատասխանատվությունը ստանձնել է Բելուջիստանի ազատագրական բանակը, որը պայքարում է նահանգի անկախության համար:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---