Գյումրու քաղաքապետն ու Հնդկաստանի դեսպանը քննարկել են Գյումրիում ներդրումային ծրագրերի իրականացման հարցը![]() 15 հունիսի 2013 - 15:01 AMT PanARMENIAN.Net - Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն այսօր ընդունել է Հայաստանում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սուրեշ Բաբուին: Ողջունելով առաջին անգամ Գյումրի այցելած դեսպանին՝ քաղաքապետը հակիճ ներկայացրել է քաղաքի պատմությունը, տնտեսական և սոցիալական վիճակը, ինչպես նաև ներկայացրեց քաղաքում ընթացող բարեկարգման աշխատանքների հիմնական ուղղությունները: Իր հերթին դեսպան Սուրեշ Բաբուն շնորհակալություն է հայտնել քաղաքապետին ընդունելության համար և խոսել հայ-հնդկական կապերի, կյանքի կոչված և նախանշված ծրագրերի, հնդկահայ համայնքի և Հնդկաստանի ներկա տնտեսական ձեռքբերումների մասին: Այնուհետև Սամվել Բալասանյանի առաջարկով կողմերը քննարկել են հնդկական կողմի հնարավոր մասնակցությամբ Գյումրիում ներդրումային ծրագրերի իրականացման հարցը: Գյումրու քաղաքապետն ու Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպանը պատրաստակամություն են հայտնել այս մասով իրականացնել ավելի խորը քննարկումներ և ապագայում համապատասխան առաջարկություններ ներկայացնել միմյանց: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |