Է.Մինասյան. Քննարկվում է Սահմանադրության ընդունման օրը նաև պետական խորհրդանշիների օր նշելու հարցը![]() 15 հունիսի 2013 - 16:45 AMT PanARMENIAN.Net - Քննարկվում է հուլիսի 5-ը՝ Սահմանադրության ընդունման օրը, նաև պետական խորհրդանիշների օր նշելու հարցը: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ԵՊՀ Պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը: «Պետական խորհրդանշանները պետության լրիվության խորհրդանիշն է, ազգային ոգու միասնության արտահայտությունը»,- ասաց նա և խորհրդանշանների օրը պետականորեն նշելը կարևոր է այն առումով, որ «մեզ մոտ ոչ բոլոր դեպքերում է հարգանք դրսևորվում պետականության նկատմամբ, պետականության, անկախության գաղափարը ոչ բոլորի մոտ է արմատավորվել»: Պատմաբանը կարծում է, որ օրը պետականորեն նշելու դեպքում խորհրդանշանների նկատմամբ վերաբերմունքը կփոխվի: Նշենք, որ թեև հունիսի 15-ը նշվում է որպես պետական խորհրդանշանների օր, սակայն այն սահմանադրորեն ընդունված չէ: Ավելացնենք, որ 2006թ. հունիսի 15-ին ընդունվել են «ՀՀ դրոշի մասին» և «ՀՀ զինանշանի մասին» օրենքները: Ավելացնենք, որ ՀՀ խորհրդանիշներն են եռագույն դրոշը, զինանշանը և օրհներգը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |