Բակո Սահակյան. Պետք է վերականգնել Շուշիի երբեմնի փառքը![]() 15 հունիսի 2013 - 18:47 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյաննայցելել է Շուշի: Նախագահը եղել է քաղաքի գորգագործական արտադրամասում և ծանոթացել նրա աշխատանքներին: Երկրի ղեկավարը կարևորել է այս ճյուղի զարգացումը ինչպես տնտեսության առաջընթացի ապահովման, այնպես էլ Արցախի մշակույթը արտաքին աշխարհին ներկայացնելու գործում: Այնուհետև Բակո Սահակյանն այցելել է Շուշիում բնակելի շենքերի, արհեստագործական ուսումնարանի և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Շուշիի մասնաճյուղի շինհարթակ, ծանոթացել իրականացվող աշխատանքներին: Նախագահն ընդգծել է, որ մեր նպատակն է վերականգնել Շուշիի` որպես կրթական, հոգևոր ու մշակութային կենտրոնի երբեմնի փառքը, և այդ գործում մեծ դերակատարություն կունենան այս ուսումնական հաստատությունները: Այցի ընթացքում Նախագահին ուղեկցում էին ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |