«Ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի» կազմակերպությունը կոչ է արել ՀՀ ԱԺ-ին ճանաչել Ղարաբաղի անկախությունը 4 փետրվարի 2006 - 14:35 AMT PanARMENIAN.Net - «Ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի» կազմակերպությունը առաջարկել է Հայաստանի խորհրդարանին պաշտոնապես ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախության լեգիտիմությունը: Ինչպես պարզաբանեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը, սա նշանակում է, որ «Հայաստանը պետք է ամրագրի, որ Ղարաբաղը օրինական ճանապարհով, միջազգային նորմերը պահպանելով է դուրս եկել Ադրբեջանի կազմից»: Կազմակերպությունը նաեւ գտնում է, որ քանզի Ադրբեջանը չի ճանաչում Ղարաբաղը որպես բանակցային կողմ, Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումները պետք է դադարեցվեն: Հայտարարության տեսքով ձեւակերպված այս առաջարկները «Ի պաշտպանություն Ղարաբաղի» կազմակերպությունը որոշեց ներկայացնել Հայաստանի արտգործնախարարությանը, ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակին եւ ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող պետությունների դեսպանատներին:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |