Թուրքիայի Հայոց պատրիարքը դատապարտել է Մոհամմեդ մարգարեի ծաղրանկարների հրապարակումը 6 փետրվարի 2006 - 18:25 AMT PanARMENIAN.Net - Հայ Առաքելական եկեղեցու թուրքական թեմի պատրիարք Մեսրոբ IIդատապարտել է Մոհամմեդ մարգարեի ծաղրանկարների հրապարակումը: Այդ մասին PanARMENIAN.Net գործակալությանն են հաղորդել ՀԱԵ Ստամբուլի թեմի «Լրապեր» լրատվականում: Պատրիարքի հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Ես եւ պատրիարքարանի հոգեւոր խորհրդի անդամները դատապարտում ենք Դանիայի, իսկ այնուհետեւ Նորվեգիայի, Գերմանիայի, Հոլանդիայի, Իտալիայի, Իսլանդիայի, Մեքսիկայի եւ Ֆրանսիայի մամուլի հրապարակումներում Մոհամմեդ մարգարեի ծաղրանկարների հրապարակումը, ինչը բացահայտ քաղաքական քարոզչություն է, ուղղված իսլամի հետնորդների դեմ: Որպես այդ ծաղրանկարների հրապարակումը արդարացնող հանգամանք ֆրանսիական թերթը նշել է «արտահայտվելու ազատության սահմանի ստուգումը» ինչն ուղղակի անհեթեթություն է: Մամուլը այս դեպքում խախտել է ոչ թե արտահայտվելու ազատության սահմանները, այլ դուրս է եկել էթնիկ սահմաններից: Դա վիրավորանք է հասցրել բազում մարդկանց եւ հարվածել է քաղաքակրթությունների երկխոսությանը, որն արդեն սկսվել էր եւ ծավալվում էր: Ես կարծում եմ, որ նման վարքագիծը չի ստուգում ծայրահեղական կամ ազատական հայացքների հետնորդների ռեակցիան, այլ դա մարդու իրավունքների խախտում է: Հավատացյալ մարդկանց իրավունքները նույնքան կարեւոր են, որքան եւ մամուլի ազատությունը»:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |