Ռուսաստանն Ադրբեջանին ռազմական տեխնիկայի նոր խմբաքանա՞կ է մատակարարում![]() 18 հունիսի 2013 - 11:42 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը սկսել է Ադրբեջանին ռազմական տեխնիկայի նոր խմբաքանակ մատակարարել, որն իր մեջ ներառում է տանկեր, ՀՄՄ-ներ ու հրետանային տեխնիկա, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 700 մլն ԱՄՆ դոլարից մինչև 1 մլրդ ԱՄՆ դոլար: Այս մասին գրում է «Ведомости» թերթը` հղում անելով ռուսական պաշտպանության ոլորտի իր աղբյուրին: Վերջինիս փոխանցմամբ, տեխնիկայի մատակարարումը սկսվել է 2013 թ. մայիսին: Պաշտոնապես ոչ «Ռոսօբորոնէքսպորտ»-ը, ոչ էլ Ադրբեջանի ՊՆ-ն այս տեղեկատվությունը չեն մեկնաբանում: Թերթի համաձայն, պայմանագրերով նախատեսված է 94 Т-90С տանկի, մոտ 100 БМП-3-ի, 18 ինքնագնաց «Мста-С» հրետանային սարքավորումների ու մի շարք այլ տեխնիկայի մատակարարում: Բացի այդ, տանկերի ու հրետանու հետ մեկտեղ ձեռք են բերվում մեքենաներ, որոնք անհրաժեշտ են դրանց մատակարաման համար: Պարբերականը նշում է, որ Т-90С-ը մատակարարվելու է ամբողջական սերիական կոմպլեկտավորմամբ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |