Վրացիների 72 տոկոսը հանդես է գալիս երկրից ազգային փոքրամասնություններին վտարելու օգտին

PanARMENIAN.Net - BCG կազմակերպության կողմից Վրաստանում անցկացված հարցման 72,2 տոկոսը հանդես է գալիս երկրից ազգային փոքրամասնություններին վտարելու օգտին: Ինչպես հաղորդում է «Ա-Ինֆո» գործակալությունը, տվյալները բերվում են մի թերում, որը հրատարակվում է «Բարեփոխումների ժամանակը» նախագծի շրջանակներում, եւ ներկայացվել են Վրաստանի մամուլի տարածաշրջանային ընկերակցության կողմից: Հարցվածների 8,8 տոկոսը հանդես է եկել ազգային փոքրամասնությունների ձուլման կամ «վրացիացման» քաղաքականության օգտին եւ միայն 18,5 տոկոսը կողմ է, որպեսզի ազգային փոքրամասնությունները պահպանեն իրենց մշակույթն ու հավատը, տիրապետեն վրացերենին եւ դառնան Վրաստանի լիիրավ քաղաքացիներ:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---