Փոլադ Բյուլ-Բյուլ օղլին խոստացել է իրենից կախված ամեն ինչ անել ղարաբաղյան խնդրի կարգավորման համար 7 փետրվարի 2006 - 15:57 AMT PanARMENIAN.Net - ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը եւ Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլ-Բյուլ օղլին երեքշաբթի օրը քննարկել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի` Բաքու այցի նախապատրաստության հարցերը, հայտնում է ՌԴ ԱԳՆ մամլո ծառայությունը: «Խոսակցությունը ընթացել է երկկողմանի հարաբերությունների ակտուալ հարցերի շուրջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Ադրբեջանի Հանրապոտություն պաշտոնական այցի նախապատրաստության համատեքստում»,- ասվում է հաղորդագրության մեջ: Փոլադ Բյուլ-Բյուլ օղլին իրեն Ռուսաստանի Դաշնությունում Ադրբեջանի Հանրապետության դեսպանի պաշտոնում լիազորագրող հավատարմագրերի պատճենն է հանձնել:Նա նաեւ հայտարարեց, որ Ռուսաստանը կարեւոր դեր է խաղում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Ադրբեջանի դեսպանը խոստացել է իրենից կախված ամեն ինչ անել «որպեսզի այդ խնդիրը կարգավորվի»: Բյուլ-Բյուլ օղլին հիշացրել է, որ շուտով տեղի կունենա Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպումը Փարիզում: «Այդ հանդիպումից բոլորը արդյունքների են սպասում,- ասել է դեսպանը: Հանադիպման փաստը արդեն հուսադրում է»: «Կարծում եմ, որ շատ ջանք պետք է թափվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար»: Դեսպանի խոսքերի համաձայն, «այս հարցում երկու ժողովուրդների եւ երկրների միջեւ նորմալ գործնական հարաբերություններ հաստատելու առումով մեծ դեր են խաղում մամուլն ու հեռուստատեսությունը »: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |