Հերվիգ Վան Շտաա. Խաղաղության ճանապարհն այլընտրանք չունի, լուծումներ պետք է գտնվեն միայն այդ հարթությունում![]() 18 հունիսի 2013 - 20:00 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ԵԽ Տարածքային և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահ Հերվիգ Վան Շտաային, ով Երևան է ժամանել մասնակցելու Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանակներում տեղի ունեցող ԵԽ Տեղական և շրջանային իշխանությունների կոնգրեսի Բյուրոյի նիստին և «Մասնակցային ժողովրդավարության զարգացումը տեղական մակարդակով» թեմայով համաժողովին: Ողջունելով հյուրին` ԱԺ նախագահը կարևորել է Շտաայի այցը Հայաստան և մասնկացությունը միջազգային համաժողովին: Նա բարձր է գնահատել Կոնգրեսի դերակատարությունը Հայաստանում տեղական իշխանությունների համակարգի կատարելագործման ու զարգացման գործում: Հովիկ Աբրահամյանի խոսքով` տեղական ժողովրդավարությունը ԵԽ նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության գերակայությունների հիմնական ուղղություններից մեկն է լինելու: Նա նշել է, որ նախատեսված են մի շարք միջոցառումներ, որոնց միջոցով Հայաստանը կփորձի իր ներդրումը բերել տեղական ժողովրդավարության և ԵԽ անդամ երկրների տեղական իշխանությունների միջև համագործակցության զարգացման նպատակներին: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` ԵԽ Տարածքային և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահն ասել է, որ կառույցը երկար տարիներ հաջողությամբ համագործակցում է Հայաստանի հետ և բարձր գնահատեց մեր երկրի ջանքերը տեղական ինքնառավարման ոլորտում բարեփոխումների իրականացման հարցում: Նրա խոսքով` Հայաստանը այս ուղղությամ կարևոր առաջընթաց է գրանցել: Հերվիգ Վան Շտաայը ողջունել է Հայաստանի որդեգրած միջմշակութային երկխոսությունը: Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձել են տարածաշրջանային խնդիրներին, ԼՂ հակամարտությանը և հայ-թուրքական հարաբերություններին: Երկուստեք ընդգծվել է, որ հիմնախնդիրները պետք է կարգավորվեն բացառապես խաղաղ բանակցային ճանապարհով: «Խաղաղության ճանապարհը այլընտրանք չունի և լուծումներ պետք է գտնվեն միայն այդ հարթությունում»,- ասաց Հերվիգ Վան Շտաայը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |