Սարյանի տուն-թանգարանում բռնկված հրդեհի պատճառը հոսանքալարերի կարճ միացումն է եղել

Սարյանի տուն-թանգարանում բռնկված հրդեհի պատճառը հոսանքալարերի կարճ միացումն է եղել

PanARMENIAN.Net - Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում բռնկված հրդեհի պատճառը հոսանքալարերի կարճ միացումն է եղել: Մշակույթի նախարարությունից PanARMENIAN.Net ին հայտնեցին, որ նյութական վնասներ չկան:

Հիշեցնենք, որ կեսգիշերին ԱԻՆ փրկարար ծառայությունն ահազանգ էր ստացել, որ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում հրդեհ է բռնկվել:

Նշենք, որ թանգարանում այժմ հիմնանորոգման աշխատանքներ են ընթանում, ինչի կապակցությամբ մշակութային արժեք ներկայացնող բոլոր իրերը տեղափոխվել են: Մշակույթի նախարարությունից տեղեկացնում են, որ դրանք գտնվում են ապահով վայրում:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---