Հայաստանից արդեն արտահանվել է շուրջ 6700 տոննա կարտոֆիլ![]() 21 հունիսի 2013 - 16:23 AMT PanARMENIAN.Net - Այսօր գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այցելեց Հայաստանի ամենախոշոր մթերող ընկերության՝ «Սպայկայի» նոր արտադրամաս և ծանոթացավ 1000 տոննա տարողությամբ նոր սառնարանային տնտեսությանը: Դրա հզորությունն ընկերության պատասխանատուների հավաստմամբ, կեռապատկվի՝ հասնելով 3000 տոննայի: «Սպայկայի» տնօրինությունը Սերգո Կարապետյանին ներկայացրեց նոր մասնաշենքի հնարավորությունները, ցուցադրեց մթերված ծիրանի վերջին խմբաքանակը՝ նշելով, որ ծիրանի մթերման այսօրվա գինը 400-500 դրամ է, ընդ որում, վճարումը կատարվում է տեղում կանխիկ: Սերգո Կարապետյանը լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում ասաց, որ Հայաստանից արդեն արտահանվել է շուրջ 6700 տոննա կարտոֆիլ, որից 3750 տոննան իրացրել է «Սպայկան», իսկ 4500 տոննա արտահանված ծիրանի խմբաքանակում այս ընկերությունն ավելի քան 850 տոննայի ներդրում ունի: Գյուղնախարարի խոսքով՝ շուտով կսկսվի նաև ծիրանի վերամշակման փուլը, և ամբողջ բերքը կմթերվի ժամանակին և շահավետ պայմաններով: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |