Հայաստանն ու Շվեդիան ամրացնում են երկկողմանի հարաբերությունները 9 փետրվարի 2006 - 18:19 AMT PanARMENIAN.Net - Շվեդիայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը այսօր հանդիպեց Շվեդիայի ԱԳ նախարար տիկին Լայլա Ֆրեյվալդսի հետ, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:դ Հանդիպման ընթացքում դրական գնահատելով դինամիկ զարգացող երկկողմ հարաբերությունների ընթացքը` կողմերը պատրաստակամություն հայտնեցին կոնկրետ քայլեր ձեռնարկել դրանք առավել խորացնելու նպատակով: Այդ առումով զրուցակիցները բարձր գնահատեցին ՀՀ նախագահի պաշտոնական այցը Շվեդիա, որը նոր խթան կհանդիսանա բոլոր ուղղություններով հայ-շվեդական համագործակցության համար:Նշելով եւրաինտեգրացման ուղղությամբ Հայաստանի գործադրած ջանքերը` ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրեց ԵՄ «Եվրոպական հարեւանության քաղաքականության» շրջանակներում Հայաստանի գործողությունների ծրագրի մշակման ընթացքը եւ համագործակցության զարգացման հեռանկարները: Այնուհետեւ նախարարներն անդրադարձան տարածաշրջանային մի շարք հարցերի, այդ թվում հայ-թուրքական հարաբերությունների ներկա վիճակին եւ հեռանկարներին Թուրքիայի ԵՄ անդամակցության բանակցությունների լույսի ներքո: Քննարկվեց նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ընթացքը, որի շուրջ Վ. Օսկանյանն իր գործընկերոջը ներկայացրեց որոշ պարզաբանումներ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների փարիզյան հանդիպումից առաջ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |