Ք.Ռայսը եւ Ի.Ալիեւը քննարկել են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպմանն առնչվող հարցեր

PanARMENIAN.Net - Այսօր առավոտյան տեղի է ունեցել ԱՄՆ Պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի հեռախոսազրույցը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհան Ալիեւի առաջիկա փարիզյան հանդիպմանն առնչվող հարցեր: Կողմերը կարծիքներ են փոխանակել ղարաբաղյան խնդրի լուծմանն ուղղված բանակցային գործընթացում ստեղծված իրավիճակի, ինչպես նաեւ կարգավորման հեռանկարների շուրջ: Իլհամ Ալիեւը նշել է ԱՄՆ առանձնակի դերը խաղաղ գործընթացում, հաղորդում է Day.az-ը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---