Մեկ օրում Instagram-ի օգտատերերը 5 մլն տեսահոլովակ են ներբեռնել

Մեկ օրում Instagram-ի օգտատերերը 5 մլն տեսահոլովակ են ներբեռնել

PanARMENIAN.Net - Instagram հեղինակները պարծեցել են, որ տեսածառայության գործարկումից հետո ընդամենը 24 ժամվա ընթացքում օգտատերերը 5 մլն տեսահոլովակ են ներբեռնել: Հաշվի առնելով, որ Instagram-ն իր սմարթֆոններում ունի մոտ 130 մլն մարդ, դա այդքան էլ մեծ թիվ չէ:

Նույնիսկ եթե ընդունենք, որ հոլովակներից յուրաքանչյուրը նկարահանվել է մեկ օգտատերի կողմից, ստացվում է, որ նոր հնարավորությունից օգտվել է Instagram-ի կողմնակիցների մոտ 4 տոկոսը: Համեմատության համար նշենք, որ մրցակից Vine ծառայությունն ամեն օր մոտ 1 մլն տեսահոլովակ է ներբեռնում:

15-վայրկյանանոց տեսահոլովակներ ներբեռնելու հնարավորություն Instagram-ում հայտնվեց մի քանի օր առաջ:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---