Բողոքի ակցիա ՀՖՖ դիմաց ի պաշտպանություն Հենրիխ Մխիթարյանի

Բողոքի ակցիա ՀՖՖ դիմաց ի պաշտպանություն Հենրիխ Մխիթարյանի

PanARMENIAN.Net - Մի խումբ քաղաքացիներ իրենց դժգոհություն են արտահայտում Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Facebook-ում ստեղծվել է ակցիա` ի պաշտպանություն Հենրիխ Մխիթարյանի, որի մասնակիցները մտադիր են բողոքի ցույց կազմակերպել ՀՖՖ-ի շենքի դիմաց:

Ակցիայի մասնակիցները բաց նամակով դիմել են բոլորին. «Կոչ ենք անում բոլոր հայրենասեր մարդկանց՝ ոչ միայն ֆուտբոլասերերին. մեր հավաքականի լավագույն ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, ով իր փայլուն խաղով մեզ բազմաթիվ երջանիկ պահեր և հպարտություն է պարգևել, այսօր ունի մեր օգնության կարիքը: Նա այսօր դարձել է Ռուբեն Հայրապետյանի քրեաօլիգարխիկ համակարգի մի զոհ և գերի: Այս հրեշի անկուշտ ախորժակի պատճառով մեր փայլուն կիսապաշտպանը չի կարողանում տեղափոխվել եվրոպական լավագույն ակումբներից մեկը՝ Լիվերպուլ: Նա միայնակ չի կարող պայքարել Ռուբեն Հայրապետյանի դեմ, քանի որ վերջինս բազմիցս նշել է, որ շատ մեծ ներդրում է ունեցել ֆուտբոլիստի հաջող կարիերայի մեջ և ունի իրավունք հանդես գալ որպես որոշիչ կողմ՝ Հենրիխի տրանսֆերի մեջ:

Հենրիխի կարիերան վտանգի տակ է, բազմաթիվ մասնագետներ նշել են, որ այսպիսի էմոցիոնալ հարված և հիասթափություն ստանալուց հետո, որոշ ֆուտբոլիստներ կարող են կորցնել իրենց լավագույն հատկանիշները և ֆուտբոլ խաղալու ցանկությունը: Օգնենք Հենրիխին միասին ազատվել մեր ֆուտբոլի ոլորտը սեփական բիզնես դարձրած Ռուբեն Հայրապետյանից՝ Նեմեցը պետք է հեռանա:

Երբ ռուսական սպորտային հաղորդման մեջ հարցրեցին Հենոյին, թե որն է նրա երազանքը, նա ասեց, որ երազում է հայտնի դառնալ եվրոպական ֆուտբոլի ասպարեզում, որպեսզի բոլորը ճանաչեն Հայաստանը, մեր երկիրը:

Թե ում են իրականում պատկանում Հենրիխի տրանսֆերի իրավունքները կարող եք կարդալ անգլիական և ռուսական մամուլում (այս դեպքում մեր հանցագործները չեն կարող նրանց ստիպել չհայնրայնացնել իրական խայտառակ պատկերը:

Այսպիսով բոլորս միասին երկուշաբթի օրը, ժամը 13:00-ին հավաքվում ենք ՀՖՖ-ի շենքի դիմաց և պահանջում ենք Նեմեց Ռուբոյի հրաժարականը: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հասցեն է՝ Խանջյան 27: Հ.Գ. FAF և Red Eagles ֆանակումբները ծպտուն չեն հանել այս դեպքի հետ կապված, մի անգամ ակնարկ էլ չեն արել խայտառակ իրավիճակի վերաբերյալ: Դիմում եմ այդ անդամների ոչ ծախու մարդկանց, Դուք կարող եք, նույնիսկ պարտավոր եք մասնակցել երկուշաբթի օրվա բողոքի ակցիային: Հենո մենք քեզ հետ ենք»:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---