jOBS ֆիլմի առաջին թրեյլերն արդեն համացանցում է (վիդեո)

jOBS ֆիլմի առաջին թրեյլերն արդեն համացանցում է

PanARMENIAN.Net - Համացանցում արդեն հասանելի է Սթիվ Ջոբսի մասին պատմող ֆիլմի առաջին թրեյլերը: Գլխավոր դերակատարը Էշթոն Կաթչերն է: jOBS ֆիլմն առաջին անգամ ցուցադրվել է դեռ հունվարին` «Սանդես» փառատոնում:

Ֆիլմի սյուժեի կենտրոնում Սթիվ Ջոբսի կերպարանափոխումն է` ինքնատիպ հիփիից մինչև աշխարհի առաջատար ընկերություններից մեկի համահիմնադիր:

Նշենք, որ սա Ջոբսի մասին պատմող միակ ֆիլմը չէ, որը պետք է մեծ էկրան դուրս գա մոտ ապագայում: Եվս մեկ ֆիլմ պատրաստում է Sony ընկերությունը: Սցենարի հեղինակը Արոն Սորկինն է, ով «Սոցիալական ցանց» ֆիլմի համար օսկար է ստացել:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---