Մեհրիբան Ալիևան առաջադրվում է որպես Ադրբեջանի նախագահի թեկնածու (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - «Ադրբեջանի դեմոկրատական աշխարհ» կուսակցությունը հայտարարել է Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևայի թեկնածությունն առաջիկա նախագահական ընտրություններին առաջադրելու մասին: Այս մասին գրում են ադրբեջանական ընդդիմադիր լրատվամիջոցները: Որոշումը քննարկվել է հունիսի 15-ին տեղի ունեցած կուսակցության նիստի ժամանակ, բայց այդ մասին հրապարակվել է միայն երեկ` տեսանյութը տեղադրվել է Youtube-ում: Կուսակցության 1-ին տեղակալ Սեվդա Խուրշուդովան, haqqin.az-ի հետ զրույցում նշել է, որ վերջնական որոշումը կընդունվի հաջորդ նիստի ժամանակ, որի հստակ օրը կհրապարակվի հաջորդ շաբաթ: Անդրադառնալով փաստին, որ Ադրբեջանի գործող նախագահ, Մեհրիբան Ալիևայի ամուսին Իլհամ Ալիևը ևս, արդեն 3-րդ անգամ, առաջադրում է իր թեկնածությունը, Խուրշուդովան նշել է.«Մեհրիբան Ալիևան մեր առաջնորդն է և մենք իրավունք ունենք առաջադրել նրա թեկնածությունը»: Ադրբեջանի նախագահի, նրա ղեկավարած և նրա թեկնածությունն առաջադրած «Ենի Ազերբայջան» կուսակցության մամուլի ծառայությունները հրաժարվել են մեկնաբանել այս որոշումը: Մեհրիբան Ալիևայի մամուլի ծառայությունից նշել են, թե նման տեղեկություն չունեն և չեն մեկնաբանի: Contact.az-ը նշում է, որ «Ադրբեջանի դեմոկրատական աշխարհ» կուսակցությունը ստեղծվել է մի քանի տարի առաջ և ոչ մի անգամ առանձնակի ակտիվությամբ աչքի չի ընկել, ոչ էլ շատ անդամներ ունի: Բայց 2005 թվականին արդեն մեկ անգամ փորձել են բարձրացնել Ալիևայի թեկնածությունն առաջադրելու հարցը, բայց ավելի ուշ այդ նախաձեռնությունը մոռացվել է: Նշվում է նաև, որ այս կուսակցությունն իրեն ներկայացնում է որպես Բաքվի և Ապշերոնի բնակիչների շահերի պաշտպան, բայց դրա շարքերում հիմնականում Ադրբեջանի մարզերի բնակիչներ են: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |