Ժակ Շիրակը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ քննարկել է ղարբաղյան հարցը10 փետրվարի 2006 - 17:14 AMT PanARMENIAN.Net - Այսօր տեղի է ունեցել Հայաստանի եւ Ֆրանսիայի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Ժակ Շիրակի հանդիպումը: Հանդիպմանը, որը տեւել է մոտ մեկ ժամ, հիմնականում քննարկվել են Լեռնային Ղարաբաղիհակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր: Ռ. Քոչարյանի հետ հանդիպումից հետո Ժ. Շիրակը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին: Այսօր 19:45 երեւանյան ժամանակով Փարիզի Ռամբույե արվարձանում կանցկացվեն Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների բանակցությունները: Դրանց կմասնակցեն ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի, ռուսաստանցի եւ ֆրանսիացի համանախագահները, Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները եւ ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցիչը: Այնուհետեւ, 20:30 Ռոբերտ Քոչարյանը եւ Իլհամ Ալիեւը կհանդիպեն դեմ առ դեմ: Բանակցությունները կանցկացվեն փակ դռների ետեւում: Բանակցությունների արդյունքների վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանը եւ Իլհամ Ալիեւը մամուլի համար հայտարարություններ չեն անի: Չի բացառվում, որ կարճ հայտարարությամբ հանդես գան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |