Ռամիլ Սաֆարովը ոչ թե հերոս է, այլ ադրբեջանական ազգի խայտառակությունն է10 փետրվարի 2006 - 18:20 AMT PanARMENIAN.Net - Գուրգեն Մարգարյանի սպանության մեջ մեղադրվող ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի պաշտպանությունը հիմք է վերցնում հիմնականում այն փաստը, որ մեղադրալի ինտելեկտուալ մակարդակը շատ ցածր է` միջնակարգ դպրոցի մակարդակի: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է պատմաբան Հայկ Դեմոյանը: Նրա խոսքերով, երրորդ, ավելի ճիշտ չորրորդ փորձաքքնությունն է հաստատել այդ փաստը: «Հետաքրքիր է, որ հետաքննության ժամանակ Սաֆարովը ասել է, որ Գուրգենը եղել է գեղեցիկ եւ հմայիչ: Ինչ է թաքնված այդ բառերի ետում, պարզ չէ: Համենայն դեպս Ռամիլ Սաֆարովը համարվել է ցածր ինտելեկտուալ մակարդակով մեղսագիտակ անձնավորություն»,- նշել է Ա.Դեմոյանը: Նրա խոսքերով, թուրքական ռազմական ճամբարներում Սաֆարովին սովորեցրել են սպանել ամեն եղանակով, այդ թվում եւ կացինով:Ինչ վերաբերում է թուրքական ռազմական ճամբարներում ադրբեջանցի զինվորների զոմբիացմանը, ապա Հայկ Դեմոյանը օրինակ բերեց ադրբեջանցի քաղաքագետ Արիֆ Յունուսովի խոսքը այն մասին, որ «ապագա պատերազմում հայկական բանակի դեմ կելենեն բացարձակապես այլ զինվորներ` տրամադրված միայն հաղթանակի»: Ամենայն հավանականությամբ, Յունուսովը նկատի ուներ այն զինվորականներին, որոնց համար օրինակ է ծառայում Ռամիլ Սաֆարովը: Միեւնույն ժամանակ, ՀՀ ՊՆ ներկայացուցիչը ընդգծեց, որ այն ադրբեջանցի քաղաքական գործիչները, որոնք Սաֆարովին հերոս են անվանում, չեն հասկանում, որ վերջինս խայտառակել է իր երկիրը աշխարհով մեկ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |