ՀՀ դեսպանը եւ Ավստրիայի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ Գործողությունների ծրագրի մշակումը10 փետրվարի 2006 - 18:57 AMT PanARMENIAN.Net - Ավստրիյում ՀՀ նորանշանակ դեսպան Աշոտ Հովակիմյանը երեկ Ավստրիայի Հանրապետության նախագահ Հայնց Ֆիշերին հանձնեց Ավստրիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի իր հավատարմագիրը, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:Հոֆբուրգյան պալատում հանդիսավոր արարողությունից հետո կայացած զրույցի ընթացքում կողմերը դրական գնահատեցին երկու երկրների միջեւ դինամիկ զարգացող հարաբերությունները երկկողմ եւ բազմակողմ կտրվածքով: Այդ կապակցությամբ քննարկվեց ընթացիկ տարում բարձր մակարդակով փոխայցելությունների կազմակերպման հարցը:Զրուցակիցներն անդրադարձան ԵՄ Նոր հարեւանության ծրագրի շրջանակում Ավստրիայի ԵՄ նախագահության օրոք Հայաստան-ԵՄ Գործողությունների ծրագրի գործարկման հրատապության խնդրին:Նախագահ Ֆիշերը կարեւորեց հայ-ավստրիական գիտամշակութային կապերի աշխուժացումը, որը կարող է հենվել ինչպես ավստրահայ համայնքի գործունեության, այնպես էլ Մխիթարյան Միաբանություն դարավոր ներկայության վրա:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |