Թուրքական կայքում Մուշում հայկական տների ոչնչացման դեմ ստորագրահավաք է սկսվել

Թուրքական կայքում Մուշում հայկական տների ոչնչացման դեմ ստորագրահավաք է սկսվել

PanARMENIAN.Net - Թուրքական imzakampanyam.com կայքում ստամբուլաբնակ հայերի կողմից ստորագրահավաք է սկսվել Մուշ քաղաքում հայկական տների ոչնչացման դեմ: Հայտարարության մեջ նշվում է, որ Մուշի քաղաքապետարանի խորհրդի անդամների մեծամասնությունը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարած, երկրում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ներկայացուցիչներ են:

«1915թ.-ին սկսված Ցեղասպանությունը մինչ օրս շարունակվում է որպես տնտեսական և մշակութային ցեղասպանություն»,- ասված է հայտարարության մեջ, որին արդեն 679 մարդ է միացել: Որպեսզի այն ուսումնասիրվի, անհրաժեշտ է 10 հազար ստորագրություն, ստորագրահավաքը սկսվել է հունիսի 23-ին:

Հին հայկական Բիթլիս նահանգի Մուշ քաղաքը գտնվում է Վանա լճից արևմուտք, հայտնի է Սուրբ Առաքելոց վանքով, որը ամբողջությամբ ավերված է: Մինչ օրս քաղաքում մնացել են հայկական տներ, որոնց սեփականատերերը սպանվել են 1915թ.-ին:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---