Այսօր Ֆրանսիայում կշարունակվեն Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների բանակցությունները11 փետրվարի 2006 - 12:53 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանը եւ Իլհամ Ալիեւը կշարունակեն այսօր բանակցությունները Ռամբույեում:Փետրվարի 10-ին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների բանակցություններն ընդհանուր առմամբ տեւեցին մոտ չորս ժամ: Սկզբից Ռոբերտ Քոչարյանը եւ Իլհամ Ալիեւը բանակցում էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների ներկայությամբ, այնուհետեւ շարունակեցին հանդիպումը դեմ առ դեմ: Հանդիպման վերջում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին կրկին միացան երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները: Բանակցություններն անցնում էին փակ դռների ետեւում, մամուլի ներկայացուցիչները չէին հրավիրվել Ռամբույե, եւ բանակցությունների արդյունքում կողմերը որեւէ հայտարարություններ չեն արել:Այսօր բանակցությունները Ռամբույեում կսկսվեն Երեւանի ժամանակով ժամը 15:00-ին, հայտնում է Մեդիամաքսը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |