Գրոհայինները Քաբուլում հարձակվել են նախագահական պալատի վրա![]() 25 հունիսի 2013 - 13:55 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 25-ի առավոտյան գրոհայինները Քաբուլում հարձակվել են նախագահական պալատի վրա, հայտնում է Associated Press-ը: Քաբուլից ստացվող տեղեկությունների համաձայն, պալատի շրջանում երկու հզոր պայթյուն է որոտացել, իսկ հետո փոխհրաձգություն է սկսվել, որ շարունակվել է մոտ մեկ ժամ: Ահաբեկչական գործողությունը տեղի է ունեցել նախագահ Համիդ Քարզայի մամլո ասուլիսից մի քանի րոպե առաջ: Հարձակման համար պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» շարժումը: Զոհերի և տուժածների մասին ոչինչ չի հաղորդվում: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |