Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքականները կհանդիպեն 2007 թվականի սեպտեմբերին11 փետրվարի 2006 - 13:52 AMT PanARMENIAN.Net - Նախօրեին Բրյուսելում Եվրո-2008 «Ա» ընտրական խմբում ընդգրկված ֆուտբոլի ֆեդերացիաների ներկայացուցիչների հանդիպման ժամանակ կազմվել է մրցաշարի օրացուցյը: Ըստ օրացույցի, Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքականներիառաջին հանդիպումը տեղի կունենա 2007 թվականի սեպտեմբերի 8-ին Բաքվում, իսկ չորս օր անց, սեպտեմբերի 12-ին Երեւանում տեղի կունենա պատասխան խաղը: Մինչդեռ, ինչպես հաղորդել է Ադրբեջանի հավաքականի գլխավոր մարզիչ Շահին Դինիեւը, օրացույցը կազմելիս խաղերի անցկացման վայրի վերաբերյալ հարցը չի ճշտվել: ՈՒԵՖԱ-ի ներկայացուցիչները տեղեկացված էին այն մասին, որ ԱՖՖ-ն հանդես է գալիս երկու խաղերը չեզոք գոտում անցկացնելու օգտին, իսկ հայկական կողմը չի թաքցնում Բաքվում եւ Երեւանում խաղալու իր ցանկությունը: «ՈՒԵՖԱ-ում մեզ հասկացրեցին, որ խաղերի անցկացման վայրի վերաբերյալ որոշումը պետք է կայացնեն երկու երկրների ֆուտբոլի ֆեդերացիաները,-հայտարարել է Դինիեւը:-ՈՒԵՖԱ-ն չի միջամտելու այդ հարցին»: Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) գլխավոր քարտուղար Արմեն Մինասյանը հայտարարել էր, որ Հայաստանի հավաքականը պատրաստ է առաջինը մեկնել Ադրբեջան եւ այնտեղ անցկացնել խաղը: ԵԱ-2008 վիճակահանությունից անմիջապես հետո ՀՖՖ ղեկավարությունը հավաստիացրեց իր ադրբեջանցի գործընկերներին, որ հայկական կողմը պատրաստ է ապահովել անվտանգության բարձր մակարդակը, ինչպես հարկն է ընդունել հյուրերին եւ կազմակերպել մենամարտը ՈՒԵՖԱ-ի բոլոր նորմերի համաձայն,-ասել է Մինասյանը:-Ադրբեջանի կողմից նույնանման երաշխիքների առկայության դեպքում Հայաստանի հավաքականը պատրաստ է առաջինը մեկնել Բաքու եւ խաղալ այնտեղ»: Մինասյանը նշել է նաեւ, որ այժմ ՀՖՖ-ն չի քննարկում չեզոք դաշտում խաղն անցկավնելու հարցը, քանի որ չի տեսնում դրա անհրաժեշտությունը: «Եթե կոնկրետ պաշտոնական առաջրակներ լինեն, ապա ՀՖՖ-ն անպայման կքննարկի դրանք»,-ավելացրել է Մինասյանը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |