Մինչև տարեվերջ Հայաստանում արագաչափ սարքերի թիվը կհասնի 105-ի![]() 25 հունիսի 2013 - 14:35 AMT PanARMENIAN.Net - Մինչև տարեվերջ Հայաստանում արագաչափ սարքերի թիվը կհասնի 105-ի: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը: «Նախատեսվում է անընդհատ ավելացնել արագաչափ սարքերի և տեսախցիկների թիվը՝ երթևեկության որակը ավելի բարելավելու համար: Խաչմերուկներում տեղադրվող տեսախցիկների թիվը նախատեսվում է հասցնել 80-ի»,-ասաց նա: Արմեն Խաչատրյանը նշեց, որ արագաչափ սարքերի և տեսախցիկների գործարկումից հետո դրական մեծ տեղաշարժեր են արձանագրվել: «Կարծում եմ, որ բոլորն են համոզվել, որ դրանց գործարկումը հեշտացրել է վերահսկողությունը երթևեկության նկատմամբ և միայն դրական արդյունքներ են արձանագրվել»,- ասաց նա: Նշենք, որ արագաչափ սարքերը տեղադրվում են ամբողջ հանրապետության տարածքում, իսկ խաչմերուկներում տեղադրվող տեսախցիկները՝ միայն Երեւանում: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |