«Արմավիայի» աշխատակիցները կդիմեն դատարան՝ պահանջելով իրենց հասանելիք աշխատավարձերը

«Արմավիայի» աշխատակիցները կդիմեն դատարան՝ պահանջելով իրենց հասանելիք աշխատավարձերը

PanARMENIAN.Net - Հունիսի 25-ին «Արմավիա» ընկերության նախկին աշխատակիցները բողոքի ակցիայի են դուրս եկել ընկերության գրասենյակի մոտ՝ պահանջելով իրենց հասանելիք մի քանի ամսվա աշխատավարձերը:

Ըստ ցուցարարների, ավիաընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը միտումնավոր չի վճարում հասանելիք աշխատավարձը, քանի որ աշխատակիցներն այդ հարցն արծարծել են ՀՀ նախագահի առջև ու բողոքի ակցիաներ են կազմակերպում:

«Արմավիայի» աշխատակիցները մտադիր են դիմել դատարան:

Ցույցի անցկացման պահին ընկերությունը, որն իրեն սնանկ հայտարարեց 2013 թվականի ապրիլի 1-ին, փակ էր: Բողոքի ակցիայի մասնակիցները շարժվել են դեպի կառավարության շենք:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---