Լահդար Բրահիմի. Հազիվ թե Սիրիայի գծով խորհրդաժողովը կայանա հուլիսին

Լահդար Բրահիմի. Հազիվ թե Սիրիայի գծով խորհրդաժողովը կայանա հուլիսին

PanARMENIAN.Net - Սիրիայի գծով ՄԱԿ և ԱՊԼ հատուկ դեսպանորդ Լահդար Բրահիմին կասկածում է, որ Սիրիայի գծով խորհրդաժողովը կկայանա հուլիսին, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը:

«Ճիշտն ասած, ես կասկածում եմ, որ խորհրդաժողովը հուլիսին կանցնի: Ընդդիմությունը հաջորդ հանդիպումը անց է կացնում հուլիսի 4-5-ին, այնպես որ, չեմ կարծում, թե նրանք պատրաստ կլինեն»,-ասելէ Բրահիմին:

ՄԱԿ հատուկ ներկայացուցիչը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը կգործեն, իրավիճակը վերահսկողությունից դուրս չթողնելու համար ոչ միայն Սիրիայում, այլ նաև տարածաշրջանում:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---