Սաուդյան Արաբիան կոչ է անում դադարեցնել սիրիական ռեժիմի սպառազինումը![]() 25 հունիսի 2013 - 18:34 AMT PanARMENIAN.Net - Պետք է հստակ բանաձև ընդունել, որը թույլ չի տա զենք մատակարարել սիրիական ռեժիմին: Այդ մասին հայտարարել է Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար արքայազն Սաուդ ալ Ֆեյսալ Ալ Սաուդը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ համատեղ մամլո ասուլիսում: «Հարկավոր է ռազմական օգնություն ցուցաբերել սիրիացի ապստամբներին, որպեսզի նրանք կարողանան պաշտպանվել»,-ասել է արքայազն Սաուդ ալ Ֆեյսալ Ալ Սաուդը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Արքայազնը վտանգավոր է համարում լիբանանյան Հեզբոլլահի և Իրանի Իսլամական հեղափոխության պաշտպանների ներկայությունը Սիրիայում: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |