Փոխվարչապետն առաջարկել է հրապարակել հողի և գույքահարկի արտոնություններից օգտվող անձանց ցուցակները![]() 25 հունիսի 2013 - 20:55 AMT PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի մոտ այսօր մարզպետների մասնակցությամբ կայացած խորհրդակցությանը ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանի և ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանի մասնակցությամբ քննարկվեցին նվազագույն աշխատավարձի բարձրացմամբ պայմանավորված` մարզերի կրթական հաստատություններում անհրաժեշտ աշխատանքների իրականացմանն առնչվող հարցեր: ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ խորհրդակցության օրակարգում էին նաև համայնքների ավագանիների կողմից տրամադրվող հողի հարկի և գույքահարկի արտոնությունների չափորոշիչներին վերաբերող հարցերը: Ա. Գևորգյանը մարզպետներին առաջարկեց հասարակության համար հասանելի դարձնել և հրապարակել հողի հարկի, գույքահարկի արտոնություններից օգտվող անձանց ցուցակները`նշելով նրանց սոցիալական կարգավիճակը և բնակության վայրը: Միաժամանակ հանձնարարվեց ստուգել վերջին 2-3 տարիներին արտոնություններ ստացած անձանց ցուցակները և մշտապես ուշադրության կենտրոնում պահել արտոնությունների տրամադրման գործընթացը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |