Հիմա արդեն Դորտմունդի «Բորուսիան» է մտադիր ձեռք բերել Հենրիխ Մխիթարյանին![]() ![]() PanARMENIAN.Net - Դորտմունդի «Բորուսիայի» սպորտային տնօրեն Միխաել Ցորկը մամուլին հայտնել է, որ ՉԼ խաղարկության եզրափակչի մասնակիցը կարող է համալրվել միանգամից երեք ֆուտբոլիստներով: Ըստ Bild-ի, գերմանական ակումբի անդամ կարող է դառնալ նաև «Շախտյորի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: «Բորուսիա Դ»-ի ղեկավարները պատրաստ են ֆուտբոլիստի համար 25 մլն եվրո վճարել, իսկ բանակցությունները ֆուտբոլիստի հետ արդեն կայացել են: Մինչդեռ Մխիթարյանը չի ներկայացել «հանքափորների» հավաքին և կտուգանվի: Հայաստանում նոր-նոր են մարել կրքերը, կապված Մխիթարյանի «Լիվերպուլ» տեղափոխման վերաբերյալ հաղորդագրությունների հետ: Ընդ որում «Շախտյորի» գլխավոր տնօրեն Սերգեյ Պալկինը հայտարարել է, թե «Լիվերպուլը» Մխիթարյանի տեղափոխման հարցով իրենց չի դիմել: Հարկ է նշել, որ Մխիթարյանի տրանսֆերային իրավունքները պատկանում են ոչ միայն «Շախտյորին», այլ նաև Դոնեցկի «Մետալուրգի» փոխնախագահ Օլեգ Մկրտչյանին: Գործարարը հրապարակավ հայտարարել է, որ իրեն է պատկանում Մխիթարյանի տրասֆերի իրավունքի 50 տոկոսը, սակայն թե ով է նրան լիազորել բանակցել տեղափոխման շուրջ, դեռ պարզ չէ: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |