Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունները հայտնվել են փակուղում, գտնում են Բաքվում

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ընդդիմության ներկայացուցիչները կարծում են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանկարգավորման բանակցությունները հայտնվել փակուղում: «Ղարաբաղյան հարցով բանակցություններում պատային իրավիճակ է ստեղծվել: Հայաստանը չի ցանկանում խաղաղության հասնել միջազգային օրենքի սկզբունքներով եւ փորձում է օրինականացնել ադրբեջանական հողերի մի մասի զավթումը: Մենք էլ չունենք այն դիվանագիտական եւ քաղաքական հնարավորությունները, որ մեր դիրքորոշումը պարտադրենք»,- հայտարարել է Ադրբեջանի Ժողովրդական ճակատ կուսակցության փոխնախագահ Ֆուադ Մուստաֆայեւը, մեկնաբանելով փետրվարի 10-11 Ռամբուեյում տեղի ունեցած Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների բանակցությունները: Իր հերթին, «Մուսաֆաթ» կուսակցության փոխնախագահ Արիֆ Գաջիլին կարծում է, որ ստեղծված փակուղին բերում է ադրբեջանական կողմի թուլացմանը: Այնուամենայնիվ, երկու ընդդիմադիրներն էլ ողջունել են այն փաստը, որ ադրբեջանական կողմը մինչ այժմ չի հանգել խաղաղ համաձայնագրի ստորագրմանը, որ հակասում է Ադրբեջանի շահերին, եւ շարունակում է հավատրիմ մնալ ղարաբաղյան հարցով Ադրբեջանի սկզբունքային դիրքորոշմանը: Իսկ Ադրբեջանի ոչ կառավարական Ղարաբաղի ազատագրման կազմակերպության նախագահ Ակիֆ Նաղիի կարծիքով, «օկուպացված տարածքների խաղաղ ճանապարհով վերադարձի անհեռանկար լինելու պատճառով Ադրբեջանը ընդհանրապես պետք է հրաժարվի բանակցություններից», հայտնում է «Ինտերֆաքսը»:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---