Բեյրութում վիրավորվել է երկու հայ՝ մեկը լիբանանցի, մյուսը սիրիացի

Բեյրութում վիրավորվել է երկու հայ՝ մեկը լիբանանցի, մյուսը սիրիացի

PanARMENIAN.Net - Այսօր արևելյան Բեյրութի շրջանում 3 երիտասարդներ կանգնեցրել են փոքր ավտոբուսը, որը 60 ուղևոր էր փոխադրում, և դանակով հարձակում են գործել մարդկանց վրա։ Այդ մասին PanARMENIAN.Net ին է հայտնել Բեյրութում լույս տեսնող «Ազդակ» թերթի խմբագիր Շահան Քանդահարյանը: «Վիրավորվել է 9 մարդ: Վիրավորների թվում են նաև հայեր. մեկը լիբանանահայ, մյուսը սիրիահայ։ Ավտոբուսը ուղղվում էր իրանյան հեռուստատեսության ստուդիա այնտեղ ֆիլմ նկարահանելու համար։ Բոլոր վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում»,-ասել է նա:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---