Բաքվում կոչեր են հնչում հրաժարվել Հայաստանի հետ բանակցություններ վարելուց14 փետրվարի 2006 - 12:39 AMT PanARMENIAN.Net - Երեկ Ադրբեջանում գործող Ղարաբաղի ազատագրման կազմակերպությունը Հայաստանի հետ բանակցությունների ավարտի պահանջով հայտարարություն է տարածել : Ինչպես ասվում է հայտարարության մեջ, «Ադրբեջանի կառավարությունը պետք է տեղեկացնի հանրությանը 7 համաձայնեցված տարրերի մասին եւ որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունները անարդյունք են անցել»: Այնտեղ նաեւ նշվում է «հետագա բանակցությունների անհեռանկարային լինելու մասին եւ պահանջվում է վերջ տալ դրանց ընթացքին»: «Ադրբեջանը արդեն պետք է սկսի օկուպացված տարածքների ազատագրությանը ուղղված գործողությունների նախապատրոստությունը` իր ռազմական ներուժի հաշվին եւ հրաժարվի ԵԱՀԿ-ի առաջարկներից, որոնք վերջնականապես կզրկեն մեզ մեր հողերից: Հակառակ դեպքում, երբ համապատասխան պահ գա, հայկական կողմը նորից խույս կտա բանակցություններից, եւ քննարկումները կհետաձգվեն որոշակի ժամանակով», հայտնում է ԱՊԱ գործակալությունը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |