«Գազպրոմը» փորձում է տարբերակներ գտնել Հայաստանին մատակարարվող գազի գինը նվազեցնելու համար![]() ![]() PanARMENIAN.Net - «Գազպրոմը» փորձում է տարբերակներ գտնել Հայաստանին մատակարարվող գազի գինը նվազեցնելու համար։ Հայտարարությունն արել է ընկերության նախագահի մամուլի քարտուղար Սերգեյ Կուպրիյանովը Эхо Москвы ռադիոկայանի եթերում։ «Հայաստանին մատակարարվող գազի գինն իրոք բարձրացել է։ Եվ այս պահին մենք բանակցություններ ենք տանում այդ գինը նվազեցնելու հնարավորություններ գտնելու ուղղությամբ», -ասել է նա ու ավելացրել, որ գինը նվազեցնելու հնարավորություն կա,- «Մենք կարող ենք մեծացնել մեր բաժնեմասը մեր ընդհանուր ընկերությունում, որը Հայաստանում է աշխատում։ Դա կօգնի գազի գինը նվազեցնելու հնարավորություն ստեղծել»։ ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը «ՀայՌուսգազարդ»-ից գազի սակագնի վերանայման հայտը ստացել է մայիսի 14-ին: Ընկերությունն առաջարկել է գազի գինը 1 խմ համար սահմաել 221 դրամ: Այսօրվա տվյալով 1խմ գազն արժի 132 դրամ: «Հայռուսգազարդ»-ը թանկացման հայտը հիմնավորել էր ներդրումներով ու ծախսերով, աշխատավարձերի նախատեսվող բարձրացումով: Արդյունքում, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը գազի սակագինը սահմանեց՝ 156 դրամ 1 խմ դիմաց: Որոշումն ուժի մեջ կմտնի հուլսի 7-ից: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |