Կոնգրեսական Քրիս Սմիթը մտահոգված է քրիստոնյա փոքրամասնությունների վիճակով Սիրիայում27 հունիսի 2013 - 11:57 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ենթակոմիտեի արտաքին գործերի գծով հանրապետական և դեմոկրատական կուսակցությունների անդամները ենթակոմիտեի ղեկավար, Նյու Ջերսիից ընտրված կոնգրեսական Քրիս Սմիթի գլխավորությամբ դիմել են նախագահ Օբամայի վարչակազմին՝ օգնություն խնդրելով սիրիահայերի, ինչպես նաև բոլոր քրիստոնյա սիրիացիների համար, հայտնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը: «Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել նախագահ Քրիս Սմիթին Սիրիայում կրոնական փոքրամասնությունների մասին լսումների համար, ինչպես նաև մեր երախտագիտությունը հայտնել բոլոր կոնգրեսականներին, որոնք միացել են՝ մտահոգություն հայտնելով Սիրիայում բնակվող հայերի ու այլ քրիստոնյաների համար: Մենք հատկապես շնորհակալ ենք Օբամայի վարչակազմի նախագահ Սմիթի պաշտոնական հարցման համար, հստակեցնելու համար այն կոնկրետ քայլերը, որ ձեռնարկում է մեր կառավարությունը ապահովելու համար, որպեսզի ԱՄՆ օգնության ծրագրերը հասնեն Սիրիայում մնացած, ինչպես նաև Հայաստանում ապաստան գտած սիրիահայերին: Մենք հուսով ենք, որ Պետդեպարտամենտն ու USAID-ին համատեղ աշխատանք կտանեն այս հարցի շուրջ, որը կենսական նշանակություն ունի ԱՄՆ ողջ հայ համայնքի համար»,-հայտարարել է ANCA գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |