ՀԱՊԿ քարտուղարը` Ալիևի ելույթի մասին. Որոշ քաղաքական գործիչներ մոռացել են 90-ականների տխուր փորձը![]() 27 հունիսի 2013 - 13:47 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է լուծվել միայն խաղաղ ճանապարհով, միայն բանակցությունների արդյունքում հաստատված կոնսենսուսը կարող է լուծել այս բարդ ու երկար ձգվող հակամարտությունը: Այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարություն արեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: «Այն իրադարձությունները, որոնք տեղի ունեցան Կովկասում և այն, ինչ տեղի է ունենում հիմա, ապացուցում են, որ այս տարածաշրջանում շատ հեշտ է ռազմական գործողություններ սկսելը: Հեշտ է առաջինը կայացնել զենք կիրառելու, պատերազմ սկսելու որոշումը , բայց չափազանց բարդ է այդ ամենը հետո խաղաղեցնել: Ցավոք 90-ականներին մենք, այդ թվում` ես, զգացինք դա»,- ասաց Նիկոլայ Բորդյուժան: Նա նշեց, որ հետխորհրդային երկրների մի շարք կետերում եղան զինված բախուներ, որոնք բազամթիվ զոհերի պատճառ դարձան: «Կարծում եմ, որ որոշ քաղաքական գործիչներ այսօր մոռացել են այդ տխուր փորձը: Նրանց հարկավոր է մի փոքր հիշել, թե ինչ է եղել 90-ականներին և դրանով սառեցնել կրքերը: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար` միայն խաղաղ ճանապարհ»,- ասաց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը` անդրադառնալով նախօրեին Ադրբեջանում անցկացված զորահանդեսին ու դրա ընթացքում նախագահ Իլհամ Ալիևի ելույթին: Անդրադառնալով ԼՂ շուրջ բանակցություններին, Բորդյուժան ընդգծեց, որ բանակցային գործընթացին կարող է միջամտել միայն մեկ կառույց` ԵԱՀԿ Մինսկի խումբը: «Բնականաբար, ՀԱՊԿ-ն տիրապետում է բանակցային գործընթացին ու տեղյակ է` ինչ է տեղի ունենում: Բայց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերով զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը: Ես դեմ եմ, որ որևէ մեկը, ով էլ դա լինի` թեկուզ հենց ՀԱՊԿ-ը, միջամտեն այսօր տեղի ունեցող գործընթացին»,- ասաց նա: Ավելացնենք, որ նախօրեին, ելույթ ունենալով Ադրբեջանի ԶՈւ 95-ամյակին նվիրված զորահանդեսի ժամանակ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է. «Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի անբաժան մասն է: Եվ ոչ միայն Լեռնային Ղարաբաղը, այլ նաև ժամանակակից Հայաստանը, որը ստեղծվել է Իրևանի խանության հողերի վրա, որոնք Ադրբեջանի պատմական հողերն են: Չեմ կասկածում, որ հակամարտությունն իր արդար լուծումը կստանա և Ադրբեջանի դրոշը կծածանվի Շուշիի ու Խանքենդիի վրա»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |