Հայաստանի եւ Իրանի միջեւ կարող է երկաթուղային հաղորդակցություն հաստատվել14 փետրվարի 2006 - 16:14 AMT PanARMENIAN.Net - Իրան-Հայաստան նավթատարի կառուցման մեջ հետաքրքրված են եւ Երեւանը եւ Թեհրանը: Այդ մասին այսօր Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է Իրանի արտաքին գործոց նախարար Մանուչեհր Մոթթաքին: Նրա կարծիքով, այս նախագիծը ընդգծում է երկու երկրների տնտեսական համագործակցությոն կարեւորությունը: «Մենք մեծ նշանակոըթյուն ենք տալիս էներգետիկ բնագավառում համագործակցությանը ու հաղորդակցման ուղիների ստեղծմանը: Մենք ցանկանում ենք, որ մեր երկրների միջեւ նաեւ երկաթուղային հաղորդակցությունը վերակնգնվի»,- ասել է Իրանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը:Իր հերթին, հայաստանի ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը նկատել է, որ երրորդ երկրի ներգրավումը այդ նավթատարի կառուցման եւ գործարկաման մեջ դեռ չի քննարկվում: Նրա խոսքերով, այդ մասին կարելի է խոսել միայն առաջին ճյուղի կառուցումից հետո:«Միայն դրանից հետո եւ կողմերի համաձայնության դեպքում կարելի է խոսել նավթատարի գործարկաման մեջ հետաքրքրված երրորդ երկրի մասին»,-ասել է Վ. Օսկանյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |