2013 թվականի հունվար-մայիսին ՀԿԵ ՓԲԸ-ն փոխադրել է 1149,4 հազ. տոննա բեռ![]() 27 հունիսի 2013 - 17:00 AMT PanARMENIAN.Net - 2013 թվականի հունվար-մայիսին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն փոխադրել է 1149,4 հազ. տոննա բեռ, ինչը 7.6%-ով պակաս է անցյալ տարվա նույնժամանակահատվածի ցուցանիշից, ասվում է ընկերության մամլո հաղորդագրության մեջ: Արտահամնան հաղորդակցությունում ՀԿԵ-ի բեռնափոխադրումների ծավալը 2013 թվականի հաշվետու ժամանակահատվածում կազմել է 169,1 հազար տոննա` 5,7%-ովնվազելով անցյալ տարվա ցուցանիշի համեմատ: Ներմուծման հաղորդակցությունում փոխադրվել է 386,1 հազար տոննա բեռ՝ 19,3%-ով նվազելով 2012 թվականի հունվար-մայիսի հետ համեմատ: Իսկ տեղական հաղորդակցությունում բեռնափոխադրումների ծավալը կազմել է 594,2 հազար տոննա՝ գերազանցելով անցյալ տարվա շեմը 1,4%-ով: 2,4%-ով աճել է նաև միջին օրեկան բեռնումը երկաթուղում: Իր հերթին միջին օրեկան բեռնաթափման ցուցանիշը նվազել է 10,5%-ով: Բեռնափոխադրումների անկումը պայմանավորված է որոշ բեռների նախատեսվածից քիչ բեռնմումով: «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցի հրամանով միջոցներ են ձեռնարկվում երկաթուղի բեռների նոր ծավալների ներգրավվման, երկաթուղային բեռնափոխադրումների խթանման ուղղություններով: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |