2006 թվականը պետք է դառնա Հարավային Կովկասի երկրների հետ ԵՄ գործընկերության արագացման տարի14 փետրվարի 2006 - 17:15 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 15-17 Եվրամիության արտաքին կապերի գծով հանձնակատար Բենիտա Ֆերերո Վալդները կայցելի Հարավային Կովկասի երկրներ: Ինչպես հաղորդել են PanARMENIAN.Net ին Հայաստանում Եվրամիության պատվիրակությունում, Բենիտա Ֆերերո Վալդների այցը կոչված է հաստատելու ԵՄ հավատարմությունը իր պարտավորությանը` դնել ԵՄ եւ հարավային Կովկասի միջեւ հարաբերությունների խորացման հիմքը Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ այդ երկրներում բարեփոխումներին աջակցելու միջոցով»: Ենթադրվում են Բենիտայի հանդիպումները Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի նախագահների հետ, ինչպես նաեւ երեք երկրների խորհրդարանների խոսնակների եւ ԱԳ նախարարների հետ: Ֆերերո Վալդեների բանակցությունների հիմնական թեմաները Երեւանում, Բաքվում եւ Թբիլիսիում կլինեն գործողությունների ծրագրի մշակումը Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում, «սառեցված հակամարտությունները» եւ էներգետիկ անվտանգությունը: Այցի նախօրեին Բենիտա Ֆերերո Վալդները հայտարարել է, որ «Հարավային կովկասի երկրներին ընդգրկելով Եվրոպական հարեւանության քաղաքականության ծրագրի մեջ, մենք նոր էջ ենք բացել հարավկովկասյան երկրների հետ մեր հարաբերությունների համար»: «Ես հույս ունեմ, որ մենք շուտով կավարտենք գործողությունների մշակումը Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի հետ, ինչը թույլ կտա ինտենսիվացնել մեր հարաբերությունները: 2006թ.-ը պետք է դառնա մեր գործընկերության արագացման տարի»,- հայտարարել է ԵՄ արտաքին կապերի գծով հանձնակատարը: Բենիտա ֆերերո վալդները նաեւ հույս է հայտնել, «որ 2006թ.-ին մենք տարածաշրջանային հակամրտությունների կարգավորման գործընթացի լավ զարգացման ականատաես կդառնանք»: «Իմ այցի ընթացքում ես կբացատրեմ` ինչպես մենք կարող ենք աջակցել երկերներին դեպի կայուն, բարվոք եւ ժողովրդավարական ապագա տանող իրենց ճանապարհին»,- ասել է Բենիտա Ֆերերո Վալդները: Արտաքին կապերի գծով հանձնակատարի այցից հետո կսկսվեն ԵՄ-ի խորհրդատվությունները Հարավային Կովկասի երկրների հետ գործողությունների ծրագրի մշակման ավարտի վերաբերյալ: Ուշագրավ Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում Ամենաընթերցվողը բաժնում | Տաթևի վանքի շրջակայքում պտղատու այգի է հիմնվում՝ ի զորակցություն Ռուբեն Վարդանյանի և գերեվարված հայրենակիցների Ծրագրին կարող են մասնակցել բոլորը՝ այցելելով գործակալության կայք և ձեռք բերել անվանական ծառ` սեղմելով «Տնկել ծառ» կոճակը Համազեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի Ադրբեջանը նաև պետք է իր պարտավորությունները կատարի մարդու իրավունքների ոլորտում Տոնոյան․ Եթե երկրի ղեկավարը կախիչների որակը զննելու ժամանակ ունի, թող նաև հրթիռները «զննելու» ժամանակ գտնի Ըստ նրա, զննության արդյունքներով հօդս են ցնդել հրթիռներին տրված «անորակ», «անպիտան» և «ժամկետանց» որակումները Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Կուլիասը նշել է, որ ապրիլի 24-ին ոգեկոչվում է Հայոց ցեղասպանության «սև տարելիցը» |