«Անժի»-ն պատրաստ է Հենրիխ Մխիթարյանի համար 35 մլն եվրո վճարել![]() ![]() PanARMENIAN.Net - Դոնեցկի «Շախտյորի» ու Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Մախաչկալայի «Անժի» ակումբից ձեռնտու առաջարկ է ստացել: Ինչպես հայտնում է «Известия»-ն, հունիսյան ընտրական խաղերից մի քանի օր անց Մախաչկալայի ակումբի ներկայացուցիչներն Երևանում հանդիպել են Մխիթարյանին ու առաջարկել Գուս Հիդինքի թիմ տեղափոխվել:Ի դեպ, «Անժի»-ն նախօրոք բանավոր պայմանավորվել է «Շախտյորի» հետ ու ֆուտբոլիստի համաձայնության դեպքում ակումբը տրանսֆերի համար մոտ 35 մլն եվրո գումար կստանա: Բայց Մխիթարյանը ակումբի ներկայացուցիչներին կոնկրետ պատասխան չի տվել: Մեկ անգամ չէ, որ ֆուտբոլիստը ցանկություն է հայտնել կարիերան շարունակել անգլիական Պրեմիեր լիգայում: «Շախտյորի» տեսակետն այս ամենի վերաբերյալ մեկնաբանել է ակումբի գլխավոր տնօրեն Սերգեյ Պալկինը. «Հենրիխը մեր ակումբի համար կարևոր խաղացող է: «Շախտյորն» ուզում է պահպանել նրան, բայց մենք պատրաստ ենք լսել ու դիտարկել Մխիթարյանի տրանսֆերին վերաբերող բոլոր առաջարկները»,- նշել է Պալկինը: ԽՍՀՄ հավաքականի ու Կիևի «Դինամոյի» հայտնի կիսապաշտպան Լեոնդի Բուրյակը համոզված է, որ Մխիթարյանը կարող է խաղալ Եվրոպայի լավագույն ակումբներում. «Հենրիխը հրաշալի ֆուտբոլիստ է. Համոզված եմ, որ նա ճիշտ որոշում կկայացնի: Այս աշխարհում ինձ արդեն ոչինչ չի զարմացնում, այդ իսկ պատճառով էլ կարող եմ պատկերացնել Մխիթարյանին «Անժի»-ում»,- ասել է նա, հավելելով, որ թեև «Լիվերպուլը» ուժեղ թիմ է, բայց «թոփային» չէ: «Հաշվի առնելով Հենրիխի անցկացրած հիանալի մրցաշրջանը, չեմ բացառում, որ նա ավելի բարձրաստիճան ակումբ կնախընտրի»,- եզրափակել է մարզիկը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |