Ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացում ամուր որոշման փնտրմանը չի կարելի խոչընդոտել14 փետրվարի 2006 - 18:13 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի բանակցությունների ճանապարհով, հայտնել է Բուլղարիայի Ժողովրդական ժողովի նախագահ Գեորգի Պիրինսկին Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ: Նրա խոսքերով, Բուլղարիայի դիրքորոշումը կայանում է նրանում, որ ղարաբաղյան հարցը պետք է լուծվի բանակցությունների եւ կողմերի ակտիվ քայլերի ճանապարհով: «Դժվար է համատեղել միջազգային հարաբերությունների երկու սկզբունքներ, բայց ամեն կոնկրետ դեպքում այդ ամբողջական ըմբռնումները իրենց որոշումն են գտնում բանակցությունների միջոցով»,- ավելացրել է Գ. Պիրինսկին: Բուլղարացի խոսնակը նշել է, որ Ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացում ամուր որոշման փնտրմանը չի կարելի խոչընդոտել: «Պետք է քայլ առ քայլ գտնել լուծումները, հարգելով մարդկանց ինքնորոշման իրավունքը այնպես, որպեսզի նրանք կարողանան հանգիստ ապրել այն սահմաններում, որոնք կորոշվեն»,- ասել է նա:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |