Հայաստանի նախագահը եւ Իրանի ԱԳՆ ղեկավարը քննարկել են Իրանի միջուկային ծրագրերի խնiդրը14 փետրվարի 2006 - 18:41 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Երեւան ժամանած Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Մանուչեհր Մոթթաքիի գլխավորած պատվիրակությանը, հայտնում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը:Քննարկվել են երկկողմ հարաբերություններին, էներգետիկ համատեղ ծրագրերի փաթեթին եւ Հայաստանում իրանական ներդրումներն ընդլայնելուն առնչվող հարցեր: Այս համատեքստում անդրադարձ է կատարվել հայ-իրանական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի վերջերս Թեհրանում կայացած նիստին, որը գնահատվել է որպես հարաբերությունների զարգացման նոր եւ կարեւոր քայլ:Կողմերն անդրադարձել են նաեւ Իրանի միջուկային ծրագրերի խնդրին, ինչի առիթով Իրանի արտգործնախարարը վերահաստատել է իր երկրի հավատարմությունը միջուկային էներգիան բացառապես խաղաղ նպատակներով կիրառելու գաղափարին:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |