ԱՀ ԱԳՆ. Վաղաժամ է խոսել Օսկանյան-Մամեդյարով Վաշինգտոնում կայանալիք հանդիպման մասին14 փետրվարի 2006 - 19:35 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվական քաղաքականության վարչության պետ Թաիր Թաղիզադեն չի հաստատել այն հաղորդագրությունը, թե Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարներ Էլմար Մամեդյարովն ու Վարդան Օսկանյանի հանդիպումը տեղի կունենա մարտին, Վաշինգտոնում: Նրա խոսքերով, նման հաղորդագրությունները վաղաժամ են: «Բանակցությունների հաջորդ փուլի անցկացման վայրի ու ժամկետի որոշումը կախված կլինի նրանից, թե ինչ եզրակացությունների կհանգեն կողմերը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` վերլուծելով խաղաղ գործընթացի շրջանակներում անցած ճանապարհը»,-հայտարարել է Թ. Թաղիզադեն: Թ.Թաղիզադեն ընդգծել է, որ Ռամբույեում տեղի ունեցավ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների հերթական փուլը, որի հիմնական նպատակն էր քննարկել այն բաղադրիչների շրջանակը, որոնցից կախված է հակամարտության կարգավորումը»: Թաղիզադեն Ռամբույեում տեղի ունեցած հանդիպման հիմնական արդյունքը համարում է այն, որ նախագահները հանձնարարեցին արտգործնախարարներին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ միասին քննարկել գործընթացը շարունակելու հնարավորությունները եւ համոզվածություն է հայտնել, որ բանակցությունները կշարունակվեն «Պրահայի գործընթացի» շրջանակներում, հաղորդում է «Թուրան» գործակալությունը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |