Սեյրան Օհանյանը` Իլհամ Ալիևի հայտարարության մասին. Անհնարին է Հայաստանին միակողմանի զիջումներ պարտադրել![]() 28 հունիսի 2013 - 15:38 AMT PanARMENIAN.Net - Բաքվի զորահանդեսի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանն այսօր անդրադարձել է Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: «Էրեբունի» օդանավակայանում ՀՀ ԶՈւ ավիացիայի, ՀՕՊ զորքերի և ՌԷՊ ստորաբաժանանումների կազմավորման 21-րդ տարեդարձի առիթով ճեպազրույցի ժամանակ նա ասաց. «Այդպիսի հայտարարությունները միտված են միաժամանակ ներքին խնդիրներին և մեզ հետ չլուծված խնդրի հարթակ հանդիսացող բանակցային գործընթացում միակողմանի հաջողություններ ունենալուն:Ադրբեջանը փորձում է ստիպել, որ մենք զիջումների գնանք, բայց մենք 2-րդ անգամ պարտադրված վիճակում երբևիցե չենք կարող հայտնվել: Մեկ անգամ ներքաշվել ենք պատերազմի մեջ և կարողացել ենք պահպանել Արցախի ժողովրդի և մեր սահմանամերձ բնակավայրերի անվտանգությունը: Եվ այսօր պարտադրել միակողմանի զիջումների գնալ անհնարին է: Մենք բոլորս կողմնակից ենք, որ խնդիրը կարգավորվի քաղաքական ճանապարհով, խաղաղ ճանապարհով, փոխադարձ հասկացության պայմաններում»: Նախարարն անդրադարձավ նաև պատերազմի պոտենցիալ վտամգին. «Պատերազմի վտանգ Պաշտպանության նախարարի համար միշտ կա` ամեն օր: Եվ ամեն օր մենք պատրաստվում ենք, կատարելագործում ենք մեր ունակությունները և կարողությունները, բայց այսօր հավանականությունն այնքան էլ բարձր չէ: Չնայած ռազմաքաղաքական իրադրությունը, սպառնալիքները Հայատանի շուրջ և ընդհանուր մեր տարածաշրջանում միշտ էլ առկա են»: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ, ելույթ ունենալով Ադրբեջանի ԶՈւ 95-ամյակին նվիրված զորահանդեսի ժամանակ, հայտարարել է. «Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի անբաժան մասն է: Եվ ոչ միայն Լեռնային Ղարաբաղը, այլ նաև ժամանակակից Հայաստանը, որը ստեղծվել է Իրևանի խանության հողերի վրա, որոնք Ադրբեջանի պատմական հողերն են: Չեմ կասկածում, որ հակամարտությունն իր արդար լուծումը կստանա և Ադրբեջանի դրոշը կծածանվի Շուշիի ու Խանքենդիի վրա»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |