Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը կհանդիպեն Փարիզում

Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը կհանդիպեն Փարիզում

PanARMENIAN.Net - Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներ Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը հերթական անգամ կհանդիպեն հուլիսի երկրորդ կեսին: Ինչպես հայտնում է ԱՊԱ գործակալությունը, դիվանագիտական աղբյուրների վրա հղումով, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները մտադիր են կազմակերպել նախարարների հանդիպումը Փարիզում:

Հանդիպմանը նախարարները կքննարկեն մոտեցումները ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Ակնկալվում է, որ այդ հանդիպումը նախապատրաստական է լինելու Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումից առաջ:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---